CAT®PRODUCT LINK™ ՀԵՌԱԿԱ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳ

CAT®PRODUCT LINK™ ՀԵՌԱԿԱ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Հեռակա մոնիթորինգի համակարգը թույլ է տալիս հեռակա կարգով իրականացնել տեխնիկայի ամբողջական վերահսկում: Սա արդյունավետ գործիք է, որը թույլ է տալիս կարճ ժամանակում էականորեն նվազեցնել տեխնիկայի և սարքավորումների շահագործման ծախսերը:

CAT® PRODUCT LINK™

Cat® Product Link-ը հնարավորություն է տալիս ձեզ վերահսկել ձեր տեխնիկան, դրա աշխատանքը և վիճակը: Սա միջոցներ խնայելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու հիանալի գործիք է: Cat® Product Link™ համակարգը հնարավորություն է տալիս տրամադրելու անհրաժեշտ ինֆորմացիան ճիշտ ժամանակին:

Այժմ Product Link տեխնիկայի հեռակա մոնիթորինգի համակարգը հասանելի է ռուսերենով, ինչը զգալիորեն կհեշտացնի ձեր տեխնիկայի պարկի վիճակի վերահսկողությունը:

CAT® PRODUCT LINK™ ՀԱՄԱԿԱՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Անսարքությունների որոնում և դիագնոստիկա:
  • Մեքենայի գտնվելու վայրի հայտնաբերում:
  • Խնդրի հայտնաբերում մինչև որ այն կվերածվի լուրջ անսարքության:
  • Մեքենայի ակտիվ աշխատանքի և պասիվ վիճակի միջև hամեմատություն:
  • Վառելիքի սպառման և դատարկման վերահսկողություն:
  • Սպասարկման աշխատանքների գրաֆիկի կազմում:
  • Պահեստամասերի պատվերների համակարգում՝ սպասարկմամբ և վերանորոգումով:
  • Հուշել մեխանիկին մոտակա լիցքավորման կետը՝ օգտագործելով առավելագույն արդյունավետ երթուղին:
  • Սարքավորումների սխալ օգտագործման և օպերատորների վերապատրաստման անհրաժեշտության որոշում:
  • Մեքենայի սեփականության և շահագործման ծախսերի վերահսկում:

Cat® Product Link™ համակարգի կիրառության արդյունքում Դուք կստանաք պարապուրդի ժամկետի և հնարավոր անսարքությունների քանակի նվազում և կստանաք սարքավորումների մաքսիմալ արտադրողականություն

fleetM.AT® PRODUCT LINK™ SYSTEM DESCRIPTION

Ողջ ավտոպարկի մասին վայրկյանապես տեղեկատվություն ստանալ

Product Link հնարավորություն է տալիս հեռակա կառավարել և վերահսկել ձեր սարքավորությունը, ինչպես նաև ստանալ անհրաժեշտ օգնություն: Նոր սարքավորումները վստահելի են և կաշխատեն անգամ դժվար պայմաններում:

Համակարգը բաց կառուցվածքը հեշտացնում է տարբեր տեսակի տվյալների դիտարկումը տարբեր տեսակի սարքավորումներից VisionLink ինտերֆեյսի միջոցով: Սա հեշտացնում է նախնական տեղեկատվության հավաքագրումը և դրա օգտագործումը այլ հավելվածներում:

Շահագործման ծախսերի նվազում

Ընդլայնված ֆունկցիաները հնարավորություն են տալիս վերահսկել վառելիքի ամենօրյա ծախսը և տեսնել, թե որտեղ կարող եք խնայել: Դուք կարող եք նաև ստեղծել վառելիքի բեռնատարների համար երթուղի, որն ամենաարդյունավետը կլինի ձեր մեքենայի համար: Դուք կարող եք վերահսկել ձեր սարքավորումների օգտագործումը օրվա ընթացքում և ժամ առ ժամ:

Product Link համակարգը թույլ է տալիս բաշխել սարքավորումները առավել անհրաժեշտ տեղամասերով՝ դարձնելով դրանց կիրառությունը առավել արդյունավետ: Դուք կարող եք սահմանել աշխատանքային տարածքի սահմանները և ստեղծել ծանուցումների համակարգ, որպեսզի մարդիկ այն սխալ չօգտագործեն:

Ճկուն գնային պլանների շնորհիվ դուք կարող եք ընտրել, թե որն է լավագույնը ձեզ և ձեր ավտոպարկի համար: Այն մատչելի և հարմար է ձեզ համար:

MY.CAT.COM ԿԱՅՔԸ ՀԵՇՏԱՑՆՈՒՄ Է CAT ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

ՍՏԱՑԵՔ ՈՂՋ ԱՎՏՈՊԱՐԿԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

My.Cat.Com կայքը թույլ է տալիս հեշտությամբ և արագ վերահսկել բոլոր սարքավորումների մասին տվյալները: Այն պահպանում է բոլոր տվյալները (սարքավորման աշխատանքի վայրը, դրա վիճակը, վերջին սպասարկման ժամանակը) մեկ վայրում համակարգ առաջին մուտքից հետո, և դուք կարող եք տեղեկատվություն ստանալ ավտոպարկի մասին ցանկացած վայրից և ցանկացած սարքից:

ՓՈՐՁԵԼ ՀԻՄԱ

Պատրաստ եղեք պայքարել չպլանավորած պարապուրդների դեմ

Ավտոպարկի պահպանության միջոցների շարքում հայտնվել է նոր միջոց՝ Cat Daily-ն: Cat Daily հավելվածը ամենօրա ռեժիմով տրամադրում է տեղեկատվություն ողջ ավտոպարկի վիճակի մասին: Այսպիսով դուք կարող եք ավելի լավ վերահսկել ծախսերը, կատարելագործել շահագործումը և ազատվել չպլանավորած պարապուրդներից:

Cat Daily հավելվածը առկա է 2017թ. սարքավորումների մեծ մասի մոտ, ինչպես նաև կարող է ակտիվացվել հին մոդելներից շատերի համար: Կապ հաստատեք մեզ հետ լրացուցիչ տեղեկություններ ստանալու և Cat Daily ակտիվացնելու համար:
ՓՈՐՁԵԼ ՀԻՄԱ

MY.CAT.COM ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ և ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Որտե՞ղ կարելի է ստանալ լրացուցիչ տեղեկատվություն:

Իմացեք ավելին cat.com/mycat կամ դեմեք My.Cat.Comկոնտակտների ծառայություն: Մենք ուրած կլինենք պատասխանելու ձեր հարցերին կամ օգնելու ձեզ գրանցվել:

Կայք է, որտեղ կարելի է ստանալ սեփական սարքավորմանը վերաբերող տեղեկություններ ցանկացած վայրից, ցանկացած սարքից՝ համակարգ առաջին մուտքը կատարելուց հետո: Այնտեղ կարելի է գտնել կարևոր տեղեկություններ բոլոր գործարկվող մեքենաների մասին, ինչպես նաև օգտակար գործիքներ, որոնք օգնում են հեշտացնել աշխատանքը:
Ի՞նչ տեղեկություններ են ներառված և ինչպե՞ս դրանք օգտագործել: Դուք կարող եք տարբեր դիլերներից շատ տեղեկություններ իմանալ Caterpillar-ի և Cat® ապրանքների մասին: Դուք կարող եք գտնել տեղեկատվություն պրոֆելակտիկ տեխնիկական սպասարման գրաֆիկների, պահեստամասերի կատալոգների և տեսչական հաշվետվությունների և այլնի մասին:Դուք կարող եք նաև համագործակցել մեզ հետ և ստանալ տեղեկատվություն վարձակալության պայմանագրերի մասին, երաշխիքային պայմաններ, անվտանգային հարցեր և այլն:
  • Պլանավորել պրոֆելակտիկ տեխնիկական սպասարկում:
  • Ստուգել մեքենաների դետալների կատալոգները կամ սպսարկումը:
  • Управлять наряд-заказами
  • Տեսնել հեղուկների ստուգման արդյունքները
  • Վերահսկել երաշխիքային ծածկույթը կամ սարքավորման պահպանման պլանին առնչվող գործողությունները
  • Երկարացնել տեխնիկական սպասարկման պայմանագիրը
  • Կառավարել վարձակալված սարքավորումները
  • Արձագանքել անվտանգության ծառայության ծանուցումներին
  • Վերահսկել Cat Daily կամ VisionLink®-ով սպասարկվող տեխնիկայի վայրի, աշխատանքի ժամերի, դեպքերի և վառելիքի սպառման մասին տեղեկատվությունը:
  • Բացել և կարդալ Տեխնիկական սպասարկման և շահագործման ուղեցույցը
  • Եվ սա դեռ սկիզբն է: My.Cat.Com բոլոր հնարավորությունների հետ ծանոթանալուց հետո դուք կգտնեք այդ կայքից օգտվելու բազում այլ միջոցներ:
Նախատեսված է բջջային հեռախոսից, պլանշետից, համակարգչից կամ լափթոփից համակարգ մուտք գործելու հնարավորություն: Համակարգը կճանաչի ձեր սարքավորման տեսակը և ավտոմատ կերպով կկարգավորի տեղեկատվության տրամադրումը՝ կախված էկրանի չափսից:
My.Cat.Com-ը կայք է, որտեղ դուք կարող եք գտնել տեղեկատվություն կանխարգելիչ սպասարկման գրաֆիկների, վարձակալության ժուռնալների, երաշխիքային ծածկույթի մանրամասների և այլնի մասին: Նույնիսկ եթե որևէ սարքավորում չմիացված չէ, դուք դեռ կարող եք օգտագործել My.Cat.Com -ը՝ այս ամբողջ տեղեկատվությունն արագ և հեշտ ստանալու համար:
Cat Daily հավելվածը հնարավորություն է տրամադրում հետևել ակտիվների տվյալներին և օգնում է ավելի հեշտ կառավարել ավտոպարկը: Ամենօրյա օգտագործման համար նախատեսված հաշվետվությունների ձևավորման այս ֆունկցիոնալ միջոցը նախատեսում է հետևյալի հասանելիությունը.
  • Աշխատանքի ժամերը
  • Գտնվելու վայրը
  • Դեպքերը և դեպքերի կարևորությունը
  • Պարապուրդի/աշխատանքի ժամերի դիգնոստիկա
  • Պարապուրդի/աշխատանքի ժամանակ վառելիքի ծախսի դիագրամներ
Cat Daily հավելվածը հանդիսանում է տվյալների աղբյուր My.Cat.Com-ի համար, և մշտապես տրամադրում է կարևոր տեղեկատվություն, որը հնարավորություն է տալիս օգտատերերին կառավարելու ծախսերը, կատարելագործել շահագործումը և ունենալ ամբողջական պատկերացում սարքավորւմների աշխատունակության վերաբերյալ:

Նախագծողների խումբն աշխատում էր Cat դիլերների և հաճախորդների, տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհի լավագույն ճարտարապետների, ծրագրավորողների, անվտանգության և օգտատերերի հետ փոխադարձ կապի ապահովման ոլորտի փորձագետների հետ միասին:

Նրանքվստեղծել են բարձորակ համակարգ, կատարել են փորձարկումներ ծանր սարքավորումների հարյուրավոր իրական օգտատերերի հետ, իսկ այնուհետ բոլոր փուլերում կատարելագործել են համակարգը: Ժամանակի ընթացքում այս համակարգը շարունակում է կատարելագործվել՝ հետադարձ կապ տրամադրող օգտատերերի թիվի աճին զուգահեռ:

Այս կայքը կօգնի գտնել կարևոր տեղեկատվություն արագ կերպով, առանց ավելորդ դժվարությունների: Բացի այդ, Cat Daily-ի տեղեկությունները այլևս հնարավոր չէ գտնել այլ վայրերում: Բոլոր հիմնական տվյալները հասանելի են մեկ վայրից, շուրջօրյա և համակարգ՝ մեկանգամյա մուտքով: Սա թույլ է տալիս զգալիորեն հեշտացնել աշխատանքը:
My.Cat.Com-ը կայք է, որն օգնում է մարդկանց, ովքեր ունեն կամ վարձակալում են սարքավորումներ, խնայել ժամանակը և արդյունավետ աշխատել: Այն ներառում է տեղեկատվություն սարքավորումների տարբեր տեսակների, ինչպես նաև դրանց շահագործման, պահպանման և վերահսկման մասին:
Այս կայքում կարելի է գտնել պրոֆելակտիկ տեխնիկական սպասարկման հիմնական ժամանակացույցերը և OMM-ի օպերատիվ տարբերակները, ինչպես նաև պլանավորման գործիքներ, որոնք օգնում են կազմակերպել աշխատանքը: Օգտվեք այս կայքից խնդիրները բացահայտելու, աշխատակիցներին դրանք հանձնարարելու, տարբեր մեթոդներով խմբավորելու կամ աշխատանքային հրապարակի տարբեր մասերում մեքենաները բաշխելու համար: կազմելու համար (անգամ նրա համար, որ չմոռանաք կաթ գնել կամ զանգահարել Ձեր մայրիկին):
My.Cat.Com-ի օգնությամբ դուք կստանաք տեղեկատվություն համակարգիչների, տեղակայման և դեպքերի վերաբերյալ տարբեր վեբ հարթակներից, ինչիպիսին է VisionLink-ը: Բայց այժմ դուք կարող եք ստանալ այդ տեղեկատվությունը My.Cat.Com տեղեկատվական վահանակի գործիքների միջոցով, որն այժմ կատարելագործվել է և դարձել հեշտ կիրառելի:

Caterpillar ընկերությունը հոգ է տանում My.Cat.Com-ում իր հաճախորդների տրասակցիաների անվտանգության ապահովության մասին: Երբ խոսքը գնում է կոնֆիդենցիալ տվյալների մասին, օրինակ՝ կրեդիտ քարտերի, մենք տեղափոխում ենք այցելուներին ապահով սերվեր: Մենք նաև միջոցներ ենք ձեռնարկում այցելուների կողմից տրամադրված տվյալների կորստի, սխալ օգտագործման կամ փոփոխման դեմ:

Տե՛ս հավելյալ տեղեկություններ cat.com/en_US/legal-notices.html:

My Cat Company-ում ձեր կազմակերպությունը գրանցելու համար պետք է մուտքագրել որոշ հիմնական տվյալներ, ինչպիսին են՝ ձեր ընկերության անվանումը, հասցեն և հեռախոսահամարը: Կայքում գրանցվելուց հետո Ձեզ արդեն հասանելի կլինեն որոշ օգտակար ռեսուրսները, ինչպիսիք են՝ տեխնիկական սպասարման մասին ընդհանուր տեղեկատվություն, OMM-ի օնլայն տարբերակ, խնդիրների ֆունկցիոնալ հնարավորությունները: Ձեզ անհրաժեշտ կլինի խոսել Ձեր դիլերի հետ, որպեսզի ճշտեք Ձեր կողմից օգտագործվող տեխնիկայի վերաբերյալ մանրամասները: Այնուհետ Ձեզ արդեն հասանելի կլինի My Cat Company կայքի ողջ տեղեկատվությունը: Cat Daily-ում գրանցվելու համար մուտք գործեք մեր կայք հենց այսօր:
Ո՛չ: Դուք գրացվում եք մեկ անգամ և նշում եք այն բոլոր դիլեր ընկերությունները, որոնց հետ աշխատում եք: Ձեր բոլոր տվյալները բոլոր դիլերների մասին հասանելի կլինեն մեկ վայրում: My.Cat.Com կայքում ապահովված է փոխգործակցությունը ձեր բոլոր դիլերների հետ:
Մեր կայքը հետևում է այն ամենին, ինչ դուք գնում եք, փոխանակում, վաճառում կամ վարձակալում դիլերային ընկերությունների միջոցով: Դա վերաբերում է նաև բոլոր դիլերներին, որոնց հետ դուք աշխատում եք, ուստի եթե այդ դիլերներից որևէ մեկը մասնակցել է ձեր որևէ գործարքի, մենք կկատարենք համապատասխան փոփոխությունը Ձեր հաշվում: Բայց եթե դուք չեք համագործակցել որևիցե դիլերի հետ, տեղյակ պահեք մեզ, որպեսզի մենք կարողանանք թարմացնել ձեր հաշվի մասին տեղեկատվությունը:
Ձեզ տրամադրվում է հնարավորություն փոփոխել ակտիվների նույնականացման համարները (օրինակ՝ ձեր կողմից յուրացված մեքենաները) և ուղղել աշխատանքային ժամերի հաշվիչները: Բացի այդ դուք կարող եք մուտքագրել տեղեկություններ տեխնիկական սպասարկման կամ հարակից բոլոր աշխատանքների վերաբերյալ: Մնացած այլ տվյալները ավտոմատ կերպով թարմացվում են համակարգի կողմից:
Իմացեք ավելին cat.com/mycat կամ դիմեք My.Cat.Com -ի կոնտակտային ծառայություն +374 60 52 00 00 . հեռախոսահամարով: Մենք ուրախ կլինենք պատասխանել ձեր հարցերին կամ օգնել ձեզ գրանցվել կայքում:

Ունե՞ք այլ հարցեր:

Մեր մասնագետը մանրամասն կպատասխանի դրանց։

Вверх
x

Բարև Ձեզ! Ուղարկեք ձեր հարցը այստեղ, և մենք շուտով կկապնվենք ձեզ հետ: