ԿԱՐԻԵՐԱ ՑԵՊԵԼԻՆՈՒՄ

Կարիերա Ցեպելինում

ԶԵՊԵԼԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԳՈՐԾԱՏՈՐ

Մենք հոգ ենք տանում մեր հաճախորդների բիզնեսի հաջող զարգացման համար: Դա ապահովում է մեր մասնագետների թիմը, որը տարեցտարի աճում և կատարելագործվում է։

Մեր կորպորատիվ մշակույթը հիմնված է այն արժեքների վրա, որոնք մարմնավորել է կոմս Ֆերդինանդ ֆոն Ցեպելինը, ով Ցեպելին Գրուպի հիմնադիրն է։ Նրա հեռատեսությունը, սկզբունքներին հավատարմությունն ու խանդավառությունը մեզ առաջնորդում են մինչ օրս։

Մենք կարևորում ենք մեր աշխատակիցների հետ ազնիվ և երկարաժամկետ, վստահության վրա հիմնված համագործակցությունը։

Դառնալով մեր թիմի մի մասը՝ յուրաքանչյուրը հնարավորություն ունի կյանքի կոչել կարիերայի ամենահավակնոտ ծրագրերը՝ բովանդակալից և հետաքրքիր նախագծերի, վերապատրաստման և զարգացման միջոցով: Մենք կենտրոնացած ենք մեր աշխատակիցների առաջխաղացման վրա և անում ենք ամեն ինչ, որպեսզի նրանք հասնեն իրենց նպատակներին։ Համոզված ենք, որ բոլոր առումներով հաջողակ աշխատողը ժամանակակից բիզնեսի հիմնական արժեքն է։

Մենք միասին ենք կառուցում ապագան:

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

Դուք կարող եք տեսնել բոլոր ընթացիկ թափուր աշխատատեղերը staff.am կայքում : Նայել

ԻՆՉՈՒ ՄԵՆՔ

Գրավիչ աշխատանքային պայմաններ

Աշխատանքի գրանցում Հայաստանի աշխատանքային օրենսգրքի բոլոր պահանջներին համապատասխան:

Շուկայական բարձր աշխատավարձ

Պրոֆեսիոնալների ընկերական թիմ Գործընկերների միջև հարգալից հարաբերություններ: Կենտրոնացված ենք օգնելու հաճախորդներին լուծել իրենց խնդիրները

Ընկերություն, որն ունի մեկդարյա պատմություն և ուժեղ կորպորատիվ մշակույթ

Ընկերությունը, որը հիմնադրվել է կոմս Ցեպելինի կողմից 1900 թվականին, պահպանում է այն վերաբերմունքն ու արժեքները, որոնք այն դարձրել են հաջողակ միջազգային ընկերություն:

Հայաստանում ավելի քան 18 տարի

18 տարվա ընթացքում ընկերությունը բազմամիլիոնանոց բիզնես է կառուցել հանքարդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում:

Մասնագիտական և կարիերայի զարգացման հնարավորություններ

Ընկերությունը տարեկան մեծացնում է շուկայի իր մասնաբաժինը և զարգացնում բիզնեսը տարբեր ոլորտներում։ Դա արվում է տաղանդավոր կադրեր ներգրավելու և զարգացնելու միջոցով։

Հետաքրքիր նախագծեր տարբեր ոլորտներում

Հաճախորդի կարիքները հասկանալու և խնդրի լուծմանը ստեղծագործաբար մոտենալու ունակության շնորհիվ մենք ստեղծում ենք բազմաթիվ հետաքրքիր նախագծեր:

ZEPPELIN-ի ՄԱՍԻՆ

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ԱՐԺԵՔՆ ԵՆ

Աշխատակիցների մոտիվացիան և գործին նվիրվածությունն են, որ հնարավոր են դարձնում մեր՝ հաճախորդներին հնարավորինս լավ ծառայելը։ Կարևորելով սա, մենք կենտրոնանում ենք մեր աշխատակիցների հետ վստահության միջավայր ստեղծելու և լավ հարաբերություններ կառուցելու վրա: Իրենց ամենօրյա գործունեության ընթացքում մեր աշխատակիցները հանդիսանում են մեր կորպորատիվ սկզբունքների կրողներ, ինչպիսիք են կարգապահությունը, հավատարմությունը հիմնական արժեքներին և բաց լինելը իրավական և էթիկական չափանիշների շրջանակներում: Իր հերթին, Ցեպելին Գրուպը ապահով միջավայր է ստեղծում բոլոր մակարդակներում աշխատակիցների բազմազանության և հավասար հնարավորությունների համար: Մեզ պետք են ամենատարբեր մարդիկ՝ ավելի լավ մտածելու, ավելին ստեղծելու, ճիշտ որոշումներ կայացնելու համար: Մենք հավատում ենք, որ տարբեր փորձով ու աշխարհայացքներով աշխատակիցները կարող են կյանքի կոչել ամենանորարար լուծումները:

ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեզ համար առանցքային չափանիշներ են․

  • Փոփոխությունների և նորարարությունների ձգտումը,
  • Թիմային աշխատանքը,
  • Պատասխանատվության բարձր մակարդակը,
  • Հաճախորդակենտրոն մոտեցումը,
  • Արդյունքահեն մոտեցումը,
  • Ռազմավարական մտածողությունը,
  • Ներգրավման և համոզելու ուժի ցուցաբերումը։

Ցանկանու՞մ եք աշխատել Zeppelin-ում:

Դուք կարող եք դիտել մեր ընթացիկ թափուր աշխատատեղերը և ուղարկել Ձեր ռեզյումեն staff.am կայքում

ԴԻՏԵՔ STAFF.AM-ում

Ունե՞ք այլ հարցեր:

Մեր մասնագետը մանրամասն կպատասխանի դրանց։

Вверх
x

Բարև Ձեզ! Ուղարկեք ձեր հարցը այստեղ, և մենք շուտով կկապնվենք ձեզ հետ: