ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳ
«Ցեպելին Արմենիա» ՍՊԸ-ն առաջարկում է տեխնիկայի ձեռքբերման շահավետ լիզինգային հնարավորություն անհատ ձեռնարկատերերի, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:
Լիզինգային պայմանագրերը մի շարք առավելություններ ունեն հաճախորդների համար. չեն պահանջում լրացուցիչ երաշխիքներ, արագ են հաստատվում և ապահովում հարկային խնայողություններ: Կայքում կարող եք ընտրել սարքավորումներ շինարարական, ճանապարհային, հանքարդյունաբերական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների համար:
Ունե՞ք այլ հարցեր:
Մեր մասնագետը մանրամասն կպատասխանի դրանց։
ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Տեխնիկայի լիզինգը հասանելի է իրավաբանական անձանց, անհատ ձեռներեցների և ֆիզիկական անձանց համար հետևյալ պայմաններով.
- Ծրագրի ժամկետը՝ 13-60 ամիս:
- Վճարումները հնարավոր են դրամով, դոլարով կամ եվրոյով:
- Գործարքի կողմերի միջև կնքվում է լիզինգային վարձակալման պայմանագիր:
- Լիզինգ կարելի է ձևակերպել կատալոգում ներկայացված ցանկածաց տեխնիկայի համար:
- Ընկերության փորձը պետք է լինի 12 ամիս և ավել: Բացառություն են կազմում այն ընկերությունները, որոնք պատկանում են խոշոր հոլդինգների:
- բացառություն են կազմում այն ընկերությունները, որոնք պատկանում են խոշոր հոլդինգների:
- Հաճախորդի բիզնեսը պիտի եկամտաբեր լինի:
- Լիզինգի օբյեկտը լիզինգային պայմանագրի ողջ ժամկետի համար պետք է ունենա պարտադիր ապահովագրություն։
Ցեպելին ընկերությունը կարող է առաջարկել տեխնիկայի ձեռքբերման անհատական պայմաններ և հարակից ծառայությունների լայն շրջանակ, ներառյալ սպասարկում և վերանորոգում: Մանամասների կամ լիզինգային պայմանագիր կազմելու համար կարող եք զանգահարել կամ առցանց հայտ ներկայացնել։