CAT® ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
Փոխեք ձեր պատկերացնումները տեխնիկայի խափանվելուց հետո՝ նորոգման ընթացակարգի մասին: «CAT® ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ» ծրագրի հետ միասին բացահայտեք սարքավորումների մեջ ռացիոնալ ներդրումներ կատարելու նոր հնարավորություններ դրանց շահագործման ողջ ընթացքում:
ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Caterpillar® ընկերությունը և իր դիլերները հատուկ ուշադրություն են դարձնում տեխնիկայի և դրա շահագործման ծախսերի նվազեցմանը։
Տեխնիկայի խափանումից հետո առաջացած նորոգման ծախսը միջինում 2,5 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ Է, քան ընթացիկ կանխարգելիչ նորոգմանը:
Ըստ հարցումների տեխնիկայի սեփականատերերի մեծ մասը նախընտրում են բաղադրիչների վերականգնման ճկուն տարբերակներ:
ԻՆՉՈՒՄ Է ԾՐԱԳՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ
Գործառնական ծախսերի նվազում
Պարապուրդի նվազագույն ժամանակ
Պլանավորման առավել բարձր արդյունավետություն
Որոշումներ կայացնելու ճկունություն
Երաշխիք 12 ամսով
ԾՐԱԳՐԻ ՀԻՆԳ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ
Բաղադրիչի օգտագործման ժամկետի երկարացում
ՄԱԿԱՐԴԱԿ 1.ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ
Արագ մաշվող դետալների՝ մխոցաօղերի, առանցքակալների, կիպացնող ռետինե օղերի և միջադիրների փոխարինում։: Բաղադրիչների բոլոր համակարգերի ստուգում՝ դետալների մնացորդային ռեսուրսների որոշման համար: 12 ամիս երաշխիք փոխարինված բաղադրիչների համար։
ՄԱԿԱՐԴԱԿ 2.ՆՈՐՈԳՈՒՄ *
"«ՄԱԿԱՐԴԱԿ 1. ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ», ինչպես նաև բաղադրիչները աշխատանքային վիճակում պահելու համար աշխատանքային ռեսուրսը սպառած անհրաժեշտ դետալների փոխարինում : 12 ամսվա երաշխիք փոխարինված դետալների և կատարված աշխատանքների համար։
Բաղադրիչների կյանքի նոր ցիկլ
ՄԱԿԱՐԴԱԿ 3.ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ *
Բաղադրիչների հիմնանորոգում Cat® ծրագրի նոր և վերանորոգված պահեստամասերի օգտագործմամբ: 12 ամսվա երաշխիք փոխարինված դետալների և կատարված աշխատանքների համար։
ՄԱԿԱՐԴԱԿ 4.ՓՈԽԱՐԻՆՈՒՄ CAT® REMAN-ՈՎ *
Առաջարկվում է փոխարինել բաղադրիչները նոր Cat® բաղադրիչներով: 12 ամսվա երաշխիք փոխարինված դետալների և կատարված աշխատանքների համար։
ՄԱԿԱՐԴԱԿ 5.ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ՆՈՐՈՎ
Առաջարկվում է փոխարինել բաղադրիչը Cat® նոր բաղադրիչով:Երաշխիք 12 ամսով փոխարինված բաղադրիչի և աշխատանքի համար։
2, 3 և 4 մակարդակներում օգտագործվում են Cat-ի վերանորոգված դետալներ և հանգույցներ: Եթե ձեզ հարկավոր է որևէ դետալ վերանորոգել, դուք պետք է մեզ ուղարկեք ամբողջ դետալը՝ օրիգինալ տուփով և կոմպլեկտի մեջ մտնող բոլոր դետալներով: Եթե դետալը լավ վիճակում չէ, կամ ինչ-որ կերպ վնասված է, դուք չեք կարողանա այն ինքնուրույն նորոգել և ստիպված կլինեք փոխել այն։
ԻՆՉՊԵ՞Ս ԵՐԿԱՐԱՑՆԵԼ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ
Սարքավորման սպասարկումը և լավ աշխատանքային վիճակում պահելը կօգնի երկարացնել սարքավորման կյանքը: Համոզվեք, որ սարքավորումը պարբերաբար զննության է ենթարկվում, փոխեք դետալները երբ դա անհրաժեշտ է, որպեսզի Ձեր սարքավորումը հնարավորինս անխափան աշխատի: Հսկողության տակ պահեք պլանային ցուցիչները։
Ունե՞ք այլ հարցեր:
Մեր մասնագետը մանրամասն կպատասխանի դրանց։
ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ
ՊԼԱՆԱՅԻՆ ՑՈՒՑԻՉՆԵՐ
- Աշխատանքային հեղուկների հետազոտման S·O·S տվյալներ
- Տեխնիկայի շահագործման ժամկետը
- Տեխնիկական սպասարկման գրանցամատյան
- Բաղադրիչների աշխատանքի տևողությունը
- Վառելիքի ծախսը
- Յուղի ծախսի աճ
- Զննումներ
ԱՆՍԱՐՔՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐ
- Վառելիքի ծախսի զգալի ավելացում
- Յուղի այրում/ծուխ
- Կողմնակի աղմուկ
- Հզորության անբավարարություն
- Գերտաքացում
- Արտահոսքեր
- Ֆիլտրի խցանում
- Վիբրացիա
- Դժվարացած մեկնարկ
ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՆՈՐՈԳՄԱՆ ՕՊՏԻՄԱԼ ՏԱՐԲԵՐԱԿ
Այս հարցերը կօգնեն ձեզ ընտրել ծրագրի լավագույն մակարդակը ձեր տեխնիկայի համար:
ՊԱՏԱՍԽԱՆԵՔ 4 ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ
Սեփականություն
Ինչքա՞ն ժամանակ եք լինելու Տեխնիկայի սեփականատերը:
Կիրառություն
Ինչքանո՞վ է կարևոր տվյալ Տեխնիկան Ձեր տեխնիկաների շարժակազմում:
Նորոգման գինը
Ինչքանո՞վ են չնախատեսված ծախսերը կրիտիկական ձեզ համար:
Պարապուրդի ժամկետը
Ինչքա՞ն արագ է պետք տեխնիկան վերադարձնել աշխատանքի:
ՆՈՐՈԳՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐ
Ունե՞ք այլ հարցեր:
Մեր մասնագետը մանրամասն կպատասխանի դրանց։