Բարձր ճնշման ճկախողովակների պատրաստում
Շինարարության ոլորտում բարձր ճնշման ճկախողովակները (HP) և կցամասերը պետք է լինեն ամենաբարձր որակի, ինչի համար կիրառվում է խիստ փորձարկման համակարգ: Նյութական և տեխնիկական աջակցությունը, ինչպես նաև նորագույն սարքավորումները, որոնք ունի Zeppelin Armenia-ն, հնարավորություն են տալիս պատրաստել շինարարական և ճանապարհաշինական տեխնիկաների համար ամենաորակյալ ճկախողովակները:
CATERPILAR® ՕՐԻԳԻՆԱԼ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐ
Մենք օգտագործում ենք միայն օրիգինալ Caterpillar® պահեստամասեր՝ ամենաբարձր որակն ապահովելու համար: Caterpillar-ի տեխնիկական պայմաններով արտադրված բարձր ճնշման ճկախողովակները չորս անգամ գերազանցում են ստանդարտ նվազագույն ճնշման ցուցանիշները և ավելի քան կրկնակի անգամ բեռնման ցիկլերը։
Հաշվի առնելով այն, որ քայքայումը ճկախողովակների վնասման հիմնական պատճառներից մեկն է, մենք օգտագործում ենք Caterpillar ToughGuard® խողովակները: Այն գերազանց դիմացկունություն ունի քայքայման դեմ և հաջողությամբ անցել է քայքայման 2 միլիոն ցիկլ տևողությամբ փորձարկումները։
Հաշվի առնելով այն, որ քայքայումը ճկախողովակների վնասման հիմնական պատճառներից մեկն է, մենք օգտագործում ենք Caterpillar ToughGuard® խողովակները: Այն գերազանց դիմացկունություն ունի քայքայման դեմ և հաջողությամբ անցել է քայքայման 2 միլիոն ցիկլ տևողությամբ փորձարկումները։
ՄՈԴԵԼԱՅԻՆ ՏԵՍԱԿԱՆՈԻ ԵՐԵՔ ԿԱՏԳՈՐԻԱ
Այլ արտադրողների սարքավորումների համար ճկախողովակների պատրաստումը ևս խնդիր չէ: Մեր մասնագետները կիրականացնեն բոլոր անհրաժեշտ չափումները և կպատրաստեն անհրաժեշտ ճկախողովակը։
Caterpillar-ի սարքավորումների համար ճկախողովակ պատվիրելու համար հարկավոր է տեխնիկայի սերիական համարը և հիդրավլիկ գծի այն հատվածը, որտեղ այն տեղադրված է:
Ունե՞ք այլ հարցեր:
Մեր մասնագետը մանրամասն կպատասխանի դրանց։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
Մեր մասնագետների կողմից բարձր ճնշման ճկախողովակների արտադրությունը թույլ կտա արդյունավետ կերպով օգտագործել ձեր ավտոպարկը: Ցեպելինի սպասարկման կենտրոնի առավելությունները.
Սպասարկման մասնագետների գիտելիքների ու հմտությունների շարունակական կատարելագործում. Մեր մասնագետները անցնում են բազմափուլ վերապատրաստում սարքավորումների ախտորոշման և վերանորոգման հետ կապված ցանկացած աշխատանք կատարելու համար
Մենք կատարում ենք աշխատանքային այցեր տեխնիկայի գնտվելու վայր ՝ ձեռքի տակ ունենալով այն վերանորոգելու համար բոլոր անհրաժեշտ սարքավորումները։