S•O•SSM ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՏՐԻԲՈՒՏՆԵՐԸ

Մենք սահմանել ենք հիմնական ատրիբուտները, որոնք SOS ծրագրին ձեր մասնագցությունը օպտիմալ կդարձնեն:
1. ՍԱՀՄԱՆԵՔ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Մանրամասն ուսումնասիրեք սպասարկման ձեր մեթոդները և ռազմավարությունը, որպեսզի հասկանաք, թե արդյոք դրանք օգնում են Ձեզ հասնելու Ձեր նպատակներին:
Ցանկանո՞ւմ եք արդյոք.
- Կրճատել տեխնիկայի չնախատեսված պարապուրդը
- Կրճատել սպասարկման և վերանորոգման ծախսերը
- Ավելացնել արտադրողականություն և նվազեցնել գործառնական յուղերի համար կատարվողծախսերը
- Մեծացնել յուղը փոխելու ինտերվալները
- Ավելացնել մեքենայի շահագործման ժամկետը՝ պահպանելով դրա հուսալիությունը
2. ՍԱՀՄԱՆԵՔ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՄԱՐ ԲԱՎԱՐԱՐ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ: ՁԵՐ ԾՐԱԳՐԻ ՉԱՓԸ ՈՐՈՇՎՈՒՄ Է ԾՐԱԳՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ
Դիտարկեք հետևյալ կետերը.
- Քանի միավոր տեխնիկայի, ինչքան ագրեգատների հետ և ինչ պարբերականությամբ է աշխատելու SOS ծրագիրը:
- Ով է իրականացնելու սպասարկումը:
- Ինչ ինֆորմացիա է զեկուցվելու ղեկավարությանը ինչպիսի հաճախականությամբ:
- Ինչ ուսուցում է անհրաժեշտ և ով է դա իրականացնելու:
3. ՈՐՈՇԵԼ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ծրագրի մեկնարկի ժամանակ պետք է հետևել արտադրողի խորհուրդներին, սակայն որոշ ժամանակ անց նմուշառման պարբերականությունը պետք է որոշվի՝ ելնելով հետևյալ նկատառումներից.
- Որքան կարևոր է մեքենան կանգնեցնելը:
- Շրջակա միջավայրի գործոնները, այդ թվում՝ սառը/աղտոտված պայմաններում շահագործելը և ծանր բեռնված վիճակում կարճ ճանապարհ անցնելը
- Վերանորոգումների քանակը, վերանորոգման ծախսերը և սարքավորումների պարապուրդը
4. ԱԿՏԻՎ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Աշխատեք կրճատել նմուշառման և թեստի արդյունքների ստացման միջև ընկած ժամանակը: Դրա համար.
- Տրամադրել նմուշները ամբողջությամբ և ուղեկցող անհրաժեշտ տեղեկություններով:
- Ուղարկեք նմուշները նմուշառման օրը:
- Օգտվեք հետևելու հնարավորություն նախատեսող առաքման ծառայություններից
- Հետազոտման արդյունքները ստացեք էլեկտրոնային փոստով:
- SOS Service Web-ում ոչ միայն տեսեք արդյունքները և վիճակագրությունները, այլ նաև գրանցեք նմուշները:
5. ԸՆՏՐԵՔ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
Լաբորատորիայի ընտրության հարցում որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները.
- Կարո՞ղ է այն իրականացնել Ձեզ անհրաժեշտ թեստերը հարմար ժամկետներում:
- Կարո՞ղ եք դուք քննարկել արդյունքները փորձագետի հետ:
Ունե՞ք այլ հարցեր:
Մեր մասնագետը մանրամասն կպատասխանի դրանց։