Zeppelin-ը Cat® հատուկ սարքավորումների պաշտոնական դիլերն է Հայաստանում | Cat® սարքավորումների վաճառք, սպասարկում և վերանորոգում

ՎՌԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ

Էքսկավատորի կամ բեռնիչի աղեղը հատուկ սարքավորումների հիմնական աշխատանքային կառուցվածքն է, որը թույլ է տալիս կատարել տարբեր տեսակների բարդության աշխատանքներ:

Աշխատող սարքավորումները որոնք հաճախակի են մաշվում, պահանջում են վերանորոգում և սպասարկում: Zeppelin Аrmenia-ի մասնագետները պատրաստ են կատարել ձեր սարքավորումների անհրաժեշտ վերանորոգումը:

ԷՔՍԿՈՎԱՏՈՐ-ԱՄԲԱՐՁԻՉԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՄՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է.

  • շերեփի արագամաշ դետալների նորոգում;
  • բռնալծակի նորոգում (ներառյալ տելեսկոպիկ բնալծակը);
  • սլաքի միացումների նորոգում
  • հենակների նորոգում
  • շերեփի հենակների, ուղղորդիչների նորոգում
  • շերեփի արմունկի ուղղորդիչների նորոգում

Ըստ անհրաժեշտության, մաշվածության ավելացման և անսարքության դեպքում կարելի է փոխարինել կարգավորիչ տափօղակները, պտուտակները, և յուղի մամլիչները:

Այն հատվածներում, որտեղ չկան մաշված մասեր, և այն դեպքում, երբ մաշվածությունը չի համապատասխանում արտադրողի տեխնիկական պայմաններին, շերեփը վերականգում ենք հղկման և եռակցման միջոցով:

ZEPPELIN-ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ.

1
Առջևի աշխատանքային հատվածի վերանորոգում
ԿԱՄ
Հետևի աշխատանքային հատվածի վերանորոգում
2
Առջևի և հետևի աշխատանքային հատվածների վերանորոգում
3
Առջևի և հետևի աշխատանքային հատվածների վերանորոգում
  • հիդրոգլանների վերանորոգում,
  • շերեփի վերանորոգում (առջևի և հետևի),
  • հենակների և արմունկի մաշված ուղղորդիչների փոխարինում

Աշխատանքների կատարման ընթացքում ստուգվում են աշխատանքային սարքավորումների ուժային կոմպոնենտները՝ շերեփները, արմունկը, լծակները, հենարանները և այլն։

Zeppelin-ի փորձագետների կողմից կատարված բոլոր աշխատանքների համար տրվում է 12 ամսվա երաշխիք:

Երկար տարիներ մենք իրականացնում ենք CAT սարքավորումների ցանկացած բարդության վերանորոգում: Աշխատանքի ընթացքում կուտակվել է հսկայական փորձ, որն օգնում է հաճախորդների տեխնիկան պահպանել տեխնիկական անթերի վիճակում ։

Ունե՞ք այլ հարցեր:

Մեր մասնագետը մանրամասն կպատասխանի դրանց։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

Մեր մասնագետների կողմից բարձր ճնշման ճկախողովակների արտադրությունը թույլ կտա արդյունավետ կերպով օգտագործել ձեր ավտոպարկը: Ցեպելինի սպասարկման կենտրոնի առավելությունները.

Սպասարկման մասնագետների գիտելիքների ու հմտությունների շարունակական կատարելագործում. Մեր մասնագետները անցնում են բազմափուլ վերապատրաստում սարքավորումների ախտորոշման և վերանորոգման հետ կապված ցանկացած աշխատանք կատարելու համար

Մենք կատարում ենք աշխատանքային այցեր տեխնիկայի գնտվելու վայր ՝ ձեռքի տակ ունենալով այն վերանորոգելու համար բոլոր անհրաժեշտ սարքավորումները։

Вверх