Zeppelin-ը Cat® հատուկ սարքավորումների պաշտոնական դիլերն է Հայաստանում | Cat® սարքավորումների վաճառք, սպասարկում և վերանորոգում

CAT® ՀԵՌԱՀԱՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Տեխնիկայի ցանկացած անսարքություն ենթադրում է հավելյալ պարապուրդային ծախսեր և մասնագետի դեպքի վայր հասնելու վրա ժամանակի կորուստ։

Ի՞նչ կասեք նրա մասին, որ մեր տեխնիկական աջակցության մասնագետները նախազգուշացնեն ձեզ տեխնիկայի հետ կապված խնդիրների մասին և առաջարկեն դրանց լուծելու տարբերակները նախօրոք՝ առանց նշված վայր այցելելու:

ՑԵՊԵԼԻՆԸ CATERPILLAR-ի հետ միասին ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ - CAT® ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՀԱՐ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Այս ծառայությունը հնարավորություն է տալիս կատարել Product Link™ հեռահաղորդակցության ծրագրային ապահովման թարմացումներ։

Ծրագրային ապահովման հեռակա թարմացումը մի շարք առավելություններ ունի մեր հաճախորդների համար, քանի որ․

  • այլևս կարիք չկա ֆիզիկապես լինել տեխնիկայի կողքին այդ աշխատանքն իրականացնելու համար,
  • նվազեցնում է լրացուցիչ այցելությունների հետ կապված ծախսերը,
  • բարձրացնում է տեխնիկայի աշխատանքի ժամանակը` ավելի արագ լուծելով խնդիրները:

ՀԵՌԱԿԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՄ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ.

  • Product Link™ հեռակա ծրագրային թարմացման հնարավորություն,
  • Տեխնիկաների շահագործման պարամետրերի հեռահար ախտորոշում,

Այս տարբերակը հասանելի է CAT սարքավորումների սահմանափակ մոդելների համար։

Կապվե՛ք Ցեպելին ընկերության մենեջերի հետ՝ ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար:

Ունե՞ք այլ հարցեր:

Մեր մասնագետը մանրամասն կպատասխանի դրանց։

Вверх
x

Բարև Ձեզ! Ուղարկեք ձեր հարցը այստեղ, և մենք շուտով կկապնվենք ձեզ հետ: