Մեր պատմությունը | Zeppelin Armenia. Նորարարության և գերազանցության ժառանգությունը

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Կոմս Ֆերդենանտ ֆոն Ցեպելին

(1838 - 1917)

Գյուտարար, առաջին օդանավերի (դիրիժաբլ) նախագծող

Առաջին օդանավի ստեղծում,
1900 թ.

Կոմս Ցեպելինը իր առաջին օդապարիկով թռիչքը կատարել է 1863 թ.՝ Ամերիկյան Քաղաքացիական պատերազմի ժամանակ: Օդապարիկով թռիչքի փորձը ոգեշնչեց նրան ստեղծել կառավարվող օդանավ 1874 թ-ին: Իր առաջին «ցեպելինը» օդ բարձրացավ Բոդենի լճի վրա՝ Ֆրիդրիխսհաֆենից ոչ հեռու, 1900 թ. հուլիսին:

Luftschiffbau Zeppelin GmbH ընկերության և Zeppelin ֆոնդի հիմնադրում
1908 թ.

1908 թ. օգոստոսի 5-ին LZ 4 օդանավը (դիրիժաբլ), պատրաստված կոմս Ցեպելինի կողմից, վթարի ենթարկվեց և այրվեց: Ողբերգությունից հուզված և կոմսի գյուտարար ոգով տպավորված՝ գերմանացիները հավաքեցին մեծ գումար, որպեսզի ոգևորեն իրեն: Այդ գումարով ստեղծվեց Luftschiffbau Zeppelin GmbH ընկերությունը և Zeppelin ֆոնդը:

Հաջորդող ընկերության՝ Metallwerk Friedrichshafen, հիմնում
1950թ.

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Luftschiffbau Zeppelin GmbH բոլոր շինություններն ու սարքավորումները ոչնչացվել են: Այդուհանդերձ, Zeppelin ֆոնդը կարողացավ ստեղծել հաջորդող ընկերությունը՝ Metallwerk Fridrichshafen

Caterpillar ընկերության հետ համագործակցությունը
1954 թ.

Հետպատերազմյան տարիներին անհրաժեշտ էր վերականգնել պատերազմից ավիրված Եվրոպան: 1954 թվականին Zeppelin-ը և Caterpillar-ը դիլերային պայմանագիր կնքեցին Արևմտյան Գերմանիայում CAT շինարարական սարքավորումների վաճառքի և սպասարկման համար: Դրանից հետո այս համաձայնությունը տարածվեց Եվրոպայի և Եվրասիայի այլ երկրներում:

Вверх
x

Բարև Ձեզ! Ուղարկեք ձեր հարցը այստեղ, և մենք շուտով կկապնվենք ձեզ հետ: