Մեր առաքելությունը | Zeppelin Armenia. Նորարարություն և գերազանցություն

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

  • Մենք - Ցեպելինի ամբողջ թիմով, մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր առջև դրված, և մեր հաճախորդների շահերից բխող նպատակների իրականացմանը:
  • Ստեղծում ենք - պլանավորում, կազմակերպում, հաշվարկում, վերանորոգում, վերլուծում, արտադրում և տրամադրում ենք խորհրդատվություն։ Անհատական մոտեցում յուրաքանչյուր գնորդին:
  • Լուծումներ - մենք օգնում ենք մեր գործընկերներին իրենց բիզնես խնդիրների համար գտնել համակարգային և օպտիմալ լուծումներ։

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԻՄՔԵՐԸ

ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ

Zeppelin-ի աշխատակիցներն իրենց գործունեության մեջ մշտապես հետևում են մեր կորպորատիվ սկզբունքներին՝ ազնվություն, արժեքներին նվիրվածություն և իրավական ու էթիկական չափանիշների պահպանում։

ՁԳՏՈՒՄ

Լինելով դինամիկ և վստահելի գործընկերներ՝ մեր աշխատակիցները հասկանում են հաճախորդների կարիքները և իրենց գիտելիքների շնորհիվ գտնում են հաջող լուծումներ՝ օգտագործելով մեր ապրանքներն ու ծառայությունները:

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՔԵՐԸ

ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ - ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - ՕԳՆԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ - ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Պատմական ծագում. Էխտերդինգենի հրաշքը

1908թ. օգոստոսի 4-ին կոմս Ցեպելինը իր LZ 4 օդանավով կատարում է 24-ժամյա ճանապարհորդություն: Հաջող ճամփորդությունից հետո օդանավը կանգ է առնում Էխտերդինգեն քաղաքից ոչ հեռու, որտեղ փոթորիկի պատճառով օդանավը բախվում է ծառին և բռնկվում։ Կոմսը ոչինչ անել չէր կարող, բացի հետևելը, թե ինչպես է այն այրվում: Այս վթարի հետևանքով փլուզվեց կոմս Ցեպելինի մասնավոր ձեռնարկությունը, բայց վթարի մասին լուրը հայտնի դառնալուն պես մարդիկ ցանկացան օգնել։ Արդյունքում հավաքվեց բավարար գումար, որի շնորհիվ կոմս Ցեպելինը շարունակեց օդանավերի կառուցումը և հիմնեց Luftschiffbau Zeppelin ընկերությունը (հետագայում՝ Zeppelin Foundation):

ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ - ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԻ ՈԳԻ - ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑՈՒԹՅՈՒՆ - ԿԱՄՔԻ ՈՒԺ

Առաջին ավիաընկերությունը ստեղծվել է 1909 թվականին և ստացել է DELAG անվանումը։ Այս ավիաընկերությունը կառուցվել է Luftschiffbau Zeppelin-ի կողմից և կարող էր ուղևորներ տեղափոխել Գերմանիայի Ֆրիդրիխսհաֆենի և Նյու Ջերսիի Լեյքհերստի միջև: Կոմս Ցեպելինը մեծ հաջողություններ ունեցավ այս ավիաընկերության շնորհիվ և կարողացավ միավորել նախկին հակառակորդներին:

ՀԱՐԳԱՆՔ - ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ - ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Պատմական ծագում. հիմարը՝ Կոնստանցիա լճից

«Իմ նպատակը պարզ է, իսկ հաշվարկները՝ ճիշտ»: Այս համոզմունքով կոմս Ցեպելինը սկսեց պատրաստել իր առաջին օդանավերը: Սակայն կոմսին և իր օդանավ կառուցելու ծրագրին հատկապես սկզբնական շրջանում թերահավատությամբ էին վերաբերվում: Նրան հաճախ ծաղրում էին և անվանում «Հիմարը՝ Կոնստանցիա լճից»: Նույնիսկ Վիլհելմ Երկրորդ արքան կոմս Ցեպելինին կոչել է «բոլոր ժամանակների ամենամեծ հիմարը Հարավային Գերմանիայից»: Բայց ամեն ինչ փոխվեց 1900թ.՝ առաջին թռիչքից հետո: Վիլհելմ Երկրորդը արագ փոխեց իր կարծիքը կոմս Ցեպելինի մասին և անվանեց նրան «պատմության մեծագույն գերմանացին»: Շատ ավելի ուշ կոմսին սկսեցին հարգել և գնահատել։

ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ - ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ - ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ

Պատմական ծագում. Ցեպելինի ժառանգները

1908թ. կոմս Ցեպելինը հիմնեց Ցեպելին ֆոնդը և Լյուֆտշիֆբաու Ցեպելին ընկերությունը: Սա հնարավոր դարձրեց մի շարք Ցեպելին ընկերությունների կազմավորումը: Հաջորդ տասնամյակներին կոմսն իրագործեց կառավարվող օդանավի և կայուն զարգացման համար անհրաժեշտ հմտություններ ունեցող մի շարք ընկերությունների ստեղծման գաղափարը: Օրինակ՝ որակյալ շարժիչներ ունենալու անհրաժեշտությունը հանգեցրեց ZF և MTU ձեռնարկությունների ստեղծմանը (ներկայիս Rolls Royce Power Systems), ինչպես նաև Dornier Flugtechnik ընկերության ստեղծմանը, որի հիման վրա ձևավորվեց EADS-ը: Այս ընկերությունների ընդհանրական անունն է՝ «Ցեպելինի ժառանգություն»: Կոմս Ցեպելինը հիմնել է այս բոլոր ընկերությունները այնպես, որ նորարարական արտադրանքի շնորհիվ, անկախ օդանավերի պատրաստումից, երկար ժամանակով պահպանեն իրենց գոյությունը շուկայում: Իր հեռատես ռազմավարության շնորհիվ այս ընկերություններն ունեցան միլիարդավոր դոլարների վաճառքի ցուցանիշեր և աշխատանք են ապահովում հարյուր հազարավոր մարդկանց համար ամբողջ աշխարհում:

ԿԱՄՔԻ ՈՒԺ - ԱՆԿԵՂԾՈԻԹՅՈՒՆ - ՀԱՎԱՏ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՆԴԵՊ - ՇԻՏԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատմական ծագում. Հյուգո Էկեների դիմադրությունը

Հյուգո Էկեները (1868-1954) կոմս Ցեպելինի մոտ շրջապատից էր: Նա՝ որպես օդանավի ղեկավար, հայտնի էր լայն հասարակությանը Ատլանտյան օվկիանոսի վրայով 1924թ. առանց ընդմիջման թռիչքի շնորհիվ: Հետագայում նա դարձավ Ցեպելին-DELAG ավիաընկերության ղեկավար: Նացիոնալ-սեցիալիստները իշխանություն էին տենչում և ուզում էին օգտագործել Էկեների հսկայական ժողովրդականությունը և օդանավերի խորհրդանշական ուժը իրենց քարոզչության համար: Բայց Էկեները լիբերալ հայացքների տեր մարդ էր և սկզբնապես քննադատում էր ազգայնական գաղափարախոսությունը և հնարավորինս դիմադրում: Նա նաև հրաժարվեց կատարել Յոզեֆ Գեբելսի՝ օդանավերից քարոզչական տպագրանյութեր գցելու հրահանգը: Այս դեպքից հետո Գեբելսը արգելից հիշատակել Հյուգո Էկեների մասին թերթերում և ռադիոյով: Չնայած սրան, Հյուգո Էկեները հավատարիմ մնաց իր համոզմունքներին:

ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ - ՀԱՐԳԱՆՔ - ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ - ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Պատմական ծագում. Կոմս Ցեպելինը գնահատում էր տաղանդավոր մարդկանց, նա ոգեշնչելու և տաղանդավոր մարդկանց ներգրավելու կարևոր հատկություն ուներ, այնպիսի տաղանդների, ինչպիսիք էին Լյուդվիգ Դյուրը, Հյուգո Էկեները և Կլոդ Դորնիերը: Սկզբնապես Հյուգո Էկեները, աշխատելով որպես Ֆրանկֆուրտեր Ցայտունգ թերթի թղթակից, կոմս Ցեպելինի մոլի քննադատներից էր: Չնայած դրան, կոմսին հաջողվեց օդանավեր կառուցելու իր գաղափարով ոգեշնչել Էկեներին: Այդպես սկսվեց տասնամյակներ տևած համագործակցությունը: Էկեները գլխավորեց Ցեպելին DELAG ընկերությունը, որը ստեղծվել էր 1919թ.: Էկեների կարևորագույն ձեռքբերումներից եղավ 1924թ. Ցեպելին օդանավով թռիչքը Ատլանտյան օվկիանոսի վրայով՝ Գերմանիայից մինչև Լեյկհերստ (Նյու Յորքի մոտ):

ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ - ՀԱՄԱՌՈՒԹՅՈՒՆ - ՏՈԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ - ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատմական ծագում. հասնել հաջողության՝ անտեսելով անհաջողությունները

1989թ. օգոստոսի 13-ին Բեռլինի Արտոնագրային կայսերական գրասենյակը կոմս Ցեպելինին հանձնեց «կառավարվող օդանավի» (դիրիժաբլ) արտոնագիր: Այսպիսով օդանավի դիզայնը իրավաբանորեն պաշտպանված էր և այն LZ 1-ի ու դրան հաջորդող օդանավերի հիմք հանդիսացավ: Այս փուլում կոմս Ցեպելինն ուներ մի շարք բարդ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեին: Անտեսելով անհաջողությունները՝ նա հավատում էր իր ծրագրի իրագործելիությանը: Նա հաճախ ասում էր, որ «նպատակներին հասնելու համար պետք է շատ ցանկանալ և հավատալ, որ կարող ես դա անել»: Եվ դա հաջողվեց, քանի որ միայն 1914 թվականին պատրաստվեց 25 օդանավ:

ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԾԱՐԱՎ - ԿԻՐՔ - ՀԱՄՈԶՉՈՒԹՅՈՒՆ - ՀԵՏԱՔՐՔՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Պատմական ծագում. աշխարհի շուրջ՝ 35 օրում

Նյու Յորք, Լոս Անջելես, Տոկիո: Այս քաղաքներում էր կանգ առել LZ 127 օդանավը 1929թ. իր ճամփորդության ժամանակ: Ցեպելին օդանավը կատարեց շուրջերկրյա ճանապարհորդություն 35 օրում: Օդ բարձրանալով Ֆրիդրիխսխաֆենից՝ Կոնստանցիա լճի մոտ, այն հատեց 50 հազար կիլոմետր՝ կատարելով վեց կանգառ: Այս ճամփորդությունը համապատասխանում էր ժամանակի ոգուն, երբ շարժունակությունը թույլ էր տալիս մարդկանց հատել հսկա տարածություններ: Այս թռիչքը լուսաբանվում էր համաշպարհային մամուլում, հասարակության կողմից մեծ ոգևորությամբ էր ընդունվել: Անձնակազմին և ուղևորներին դիմավորեցին Նյու Յորքում մեծ շքերթով: Հարազատ Գերմանիայում սեպտեմբերի 4-ին շուրջ 40 հազար հանդիսատես ողջունեց օդանավը բարեհաջող վայրէջք կատարելու ժամանակ:

ԴԱՍԵՐ ՔԱՂԵԼ ՍԽԱԼՆԵՐԻՑ - ՍՈՎՈՐԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ - ՏՈԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ - ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Պատմական ծագում. օդանավեր կառուցելու գործում անհաջողությունները դրդում են նորարարության:

Կոմս Ցեպելինի՝ օդանավերի ստեղծման ծրագիրը ուղեկցվում էր մի շարք անհաջողություններով: Միայն 1913թ. 19 օդանավերից 12-ը կործանվել են տարբեր միջադեպերի պատճառով: Բայց սովորելու և կատարելագործվելու ցանկության շնորհիվ կոմսը շարունակում էր նախագծել օդանավեր: Այսպիսով, 1908թ արտադրված LZ 4-ը դիզայնով զգալիորեն տարբերվում էր 10 տարի առաջ արտոնագրված «կառավարվող օդանավից»: Կոմսը ծախսեց 1908թ․ Էխտերդինգենում տեղի ունեցած միջադեպից հետո հավագված 6 միլիոն մարկը Լյուֆտշիֆբաու Ցեպելին ընկերության ու Ցեպելին ֆոնդի ստեղծման համար: Նա հիմնեց նաև քաղաքացիական ազգային ավիացիան՝ ստեղծելով հաջորդ՝ LZ 5 օդանավը՝ որպես քաղաքացիական օդանավ:

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԸՆԿԱԼՈՒՄ - ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ - ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ - ՄՈՏԻՎԱՑՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Պատմական ծագում. Կոմս Ցեպելինի թիմը

Պատկառելի տարիքում էլ կոմս Ցեպելինը նպատակասլացությամբ և վճռականությամբ շարունակում էր հավատարիմ մնալ օդանավերի ստեղծման գաղափարին, իր շուրջն էր համախմբում երիտասարդ և տաղանդավոր գործընկերների: Այդպիսին էր 21-ամյա Լյուդվիգ Դյուրը, որը կոմս Ցեպելինի հետ միասին դարձավ օդանավերի դիզայնի հեղինակ և դիրիժաբլների արտադրության տեխնիկական ղեկավար: 1913 թ. կոմսը հրավիրեց նաև երիտասարդ Կլոդ Դորնիեին՝ զբաղեցնելու օդանավերի փորձարկման նոր բաժնի ղեկավարի պաշտոնը: 1910 թ. կոմսին հաջողվեց համոզել կոմս Ալֆրեդ ֆոն Սոդեն-Ֆրաուխոֆենին միանալ իր թիմին: Նրա առաջադրանքը դարձավ օդանավերի համար շարժիչների և տրանսմիսիաների ստեղծումը, իսկ հետագայում մեխանիկական հաղորդիչների մասնագիտացված գործարանի ստեղծումը: Կոմսը գտավ նաև շարժիչների ստեղծողի. 30-ամյա Կարլ Մայբախը, որի գաղափարները չաշխատեցին Դայմլերի մոտ, և որը հետագայում դարձավ այն ընկերության տնօրենը, որն այժմ կոչվում է MTU:

Вверх
x

Բարև Ձեզ! Ուղարկեք ձեր հարցը այստեղ, և մենք շուտով կկապնվենք ձեզ հետ: