ԹՐԹՈՒՐԱՎՈՐ ԷՔՍԿԱՎԱՏՈՐ CAT® 330
Գինը ըստ հարցման
Աշխատանքային քաշը
30 300 կգ
Շարժիչի հզորությունը
195 կՎտ / 261 ձիաուժ
Փորման առավելագույն խորությունը
7 250 մմ
Շերեփի ծավալը
1,77 մ³
Թրթուրների լայնությունը
600 մմ
ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ
ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
ՀԱՆՁՆՈՒՄ
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ
ԼԱՅՆ ՑԱՆՑԵՐ
Հիդրավլիկ, լրիվ պտտվող, մեկ շերեփով Cat ® 330 էքսկավատորը անփոխարինելի մեքենա է ցանկացած շինարարական օբյեկտում, ինչպես նաև տարբեր հողերի մշակման և արդյունահանման ժամանակ: Այն համապատասխանում է ժամանակակից շինարարության եւ հանքարդյունաբերության տեխնոլոգիաների բոլոր պահանջներին։ Ներկառուցված նորարարական լուծումների շնորհիվ այն ցույց է տալիս իր դասի ամենաբարձր ցուցանիշները արտադրողականության և շահավետության առումով:
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈՒՍԱԼԻ ԵՎ ԵՐԿԱՐԱԿՅԱՑ CAT 330
Նոր սերնդի Cat 330 տոննա կշռող էքսկավատորը բացառիկ տեխնիկական բնութագրերով երաշխավորում է սպառողին տեխնիկայի արդյունավետ և երկարատև օգտագործումը: Հիմնական պարամետրերը ներառում են՝
• հուսալի, ժամանակով փորձարկված շարժիչ C7.1 260 ձիաուժ օգտակար հզորությամբ ,
• հիմնական շրջանակի, սլաքի և արմունկի, ընթացային մասի ամրացված օժանդակ կառույցներ,
• ժամանակակից խցիկ ՝ բարելավված տեսադաշտով և ROPS օպերատորի պաշտպանությամբ,
• շրջուն սկավառակի և հիդրավլիկ շարժիչների լրացուցիչ պաշտպանություն:
Սպասարկման կենտրոնների մասնագետները կապահովեն մասնագիտական սպասարկում, դրանով իսկ կբարձրացնեն հուսալիությունը և մեքենայի շահագործման ժամկետը:
ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Cat 330 էքսկավատորի ուժեղացված կառուցվածքային տարրերը և լրացուցիչ պաշտպանությունները, որոնք տեղադրվում են որպես ստանդարտ, բարձրացնում են մեքենայի հուսալիությունը: Կա երկարացված ամրացված ընթացային մաս՝ տարբեր լայնությունների թրթուրավոր ժապավենների ընտրանի: Ծանր աշխատանքային պայմանների համար նախատեսված հենոցը ունի կոնստրուկցիոն հավելյալ աամրացման տարրեր և մետաղի մեծ հաստություն։ Սլաք և արմունկ - լրացուցիչ ներքին ամրապնդման միջնապատերով: Հիդրավլիկ շարժիչի և շրջուն սկավառակի, թրթուրավոր ժապավենի շղթայի և պտտվող հարթակի հատակի լրացուցիչ պաշտպանությունները Cat 330-ը վերածում են գործնականում ցանկացած շինհրապարակի պայմաններում գործածելի էքսկավատորի՝ թույլ տալով օպերատորին օգտագործել մեքենան 100%-ով, առանց կասկածելու դրա անվտանգության և հուսալիության վրա: Cat 330-ը կարող է հագեցած լինել oպերատորի պաշտպանության լրացուցիչ միջոցներով, որպես ստանդարտ էքսկավատորի խցիկն արդեն հագեցած է դրանց բոլոր ամրացման կետերով:
ՎԱՌԵԼԻՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ CAT 330
Cat 330 էքսկավատորի երեք աշխատանքային ռեժիմները, մեքենայի ինտելեկտուալ "Սմարթ" աշխատանքային ռեժիմը, նոր ժամանակակից հիդրավլիկ համակարգը, նոր ավտոմատ հովացման համակարգը թուլ են տվել հասնել մինչև 20% արդյունավետության բարելավման՝ համեմատած CAT էքսկավատորների նախորդ շարքի: Նաև կրճատված է սպասարկում, փոխարինում պահանջող բաղադրիչների, ագրեգատների և հեղուկների ծավալը, որի շնորհիվ էքսկավատորի պահպանման ծախսերը ևս կրճատվում են 15%-ով:
ՇԱՐԺԻՉ
Cat 330 էքսկավատորը հագեցած է Cat C7.1 շարժիչով: Ինտեգրված տեխնոլոգիաների շնորհիվ օգտվողը ստանում է մեկ միավոր "շարժիչ + հիդրավլիկա + էլեկտրոնիկա"։ "Էկո", "Սմարթ", "Բարձր հզորություն" ռեժիմները կարգավորում են մեքենայի ոչ միայն շարժիչը, այլ նաև բոլոր համակարգերի աշխատանքը:
"Սմարթ" ռեժիմը կարգավորում է մեքենայի աշխատանքը ՝ կախված դրա ծանրաբեռնավծությունից շահագործման ընթացքում՝ "Էկո" ռեժիմից մինչև "Բարձր հզորություն" ռեժիմ: Մեքենան ինքն է հասկանում, թե ինչ է իրենից պահանջվում՝ օպերատորը լրացուցիչ ոչինչ անելու կարիք չունի։ Ստացված ազդանշանների հիման վրա մեքենան ավտոմատ կերպով կարգավորում է շարժիչի հզորությունը և հիդրավլիկայի աշխատանքը: Քանի որ բոլոր համակարգերը Էլեկտրական են, աշխատանքային պայմաններին հարմարեցումը տեղի է ունենում ակնթարթորեն և առանց ձգձգումների:
ԱՐՏԱԴՐՈՂԱԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ CAT 330
Նոր սերնդի Cat 330 էքսկավատորն ունի նոր ժամանակակից հիդրավլիկ կառավարման համակարգ և բարձր արտադրողականությամբ պոմպեր, ինչը ապահովում է ցիկլի նվազագույն տևողություն։ 1.77 մ3 շերեփի համդրությամբ այն դարձնում է Cat 330-ը իր դասում ամենաարդյունավետ մոդելներիվ մեկը։ Տեխնիկայի ստանդարտում ներառված հիդրավլիկ համակարգը և ընդհանուր տեխնիկայի էլեկտրական կարգավորումները և աջակցման համակարգերը նույնպես մեծացնում են տեխնիկայի և օպերատորի արդյունավետությունը բարձրացնելով CAT 330-ի արդյունավետության և աշխատունակության մակարդակ ամենաբարձր մակարդակի վրա։
ՀԻԴՐԱՎԼԻԿ ՀԱՄԱԿԱՐԳ
Cat 330 էքսկավատորն ունի նոր բարձր արդյունավետության հիդրավլիկ պոմպեր՝ 2280 լ/րոպե և նոր էլեկտրահիդրավլիկ կառավարման համակարգ: Հիմնական տարբերությունը կառավարման մեթոդն է։ Այս համակարգում հիդրավլիկ փականների պտույտները կառավարվում են էլեկտրամագնիսներով: Հիմնական առավելությունը հիդրավլիկ համակարգի ռեակցիայի արագությունն է: Էլեկտրոհիդրավլիկան թույլ է տալիս սարքի ութ դյույմանոց սենսորային էկրանի մոնիտորից կատարել հիդրավլիկ համակարգի կարգավորումների ամբողջական շարքը։ Մեկ այլ առավելություն ևս․ ժամանակի և ֆինանսական ծախսերի բացակայություն այս համակարգի սպասարկման և պահպանման համար՝ ի տարբերություն փորձնական (պիլոտային) կառավարման օղակ ունեցող համակարգի:
Օպերատորի հարմարավետությունը էքսկավատորի բարձր արտադրողականության գրավականն է. որքան օպերատորն ավելի հարմարավետ և անվտանգ է աշխատում, այնքան ավելի լավ կլինի արդյունքը ։ Նոր, հարմարավետ ու ժամանակակից Cat 330 խցիկը համապատասխանում է հարմարավետության և անվտանգության բոլոր պահանջներին:
• Հագեցած է ROPS օպերատորի պաշտպանության համակարգով
• Ունի ավելի շատ ապակեպատ հատվածներ, ինչը օպերատորին ավելի լավ տեսանելիություն է տալիս:
• Խցիկում կա կլիմայի կառավարման լիարժեք համակարգ
• Ունի հարմարավետ և կարգավորվող օպերատորի նստատեղ, աուդիոհամակարգ բոլոր ֆունկցիաներով՝ Bluetooth, Hands Free միացում (վահանակի կառավարմամբ զանգի ընդունում), ռադիո, AUX, USB միացումներ,
8 դյույմ չափով սենսորային մոնիտոր, որը թույլ է տալիս օպերատորին վերահսկել մեքենայի բոլոր համակարգերի վիճակները և մշակել կարգավորումների լայն տեսականի: Այս մոնիտորով կարող եք նաև տեսնել ետին տեսախցիկի պատկերը։ Սա ներառված է CAT 330-ի ստանդարտ կոմպլեկտացիայի մեջ։
ՕՊԵՐԱՏՈՐԻ ԽՑԻԿ
Մեքենայի ֆունկցիաների 70% - ը կարող է կարգավորվել կառավարման ջոյստիկներով, ինչը թույլ է տալիս օպերատորին աշխատել և չշեղվել դեպի կառավարման լրացուցիչ վահանակները՝ դրանով իսկ բարձրացնելով արդյունավետությունն ու անվտանգությունը։ Բացի այդ, աշխատանքի անվտանգության բարձրացման համար մեքենան ստանդարտում հագեցած է հետևի տեսախցիկով, որը ցուցադրում է մեքենայի հիմնական մոնիտորի վրա: Հետևի տեսախցիկի պատկերը լրացվում է հատուկ կողմնորոշիչ գծերով, որոնք օպերատորին թույլ են տալիս ավելի ճշգրիտ գնահատել մեքենայի հակակշիռից մինչև մոտակա օբյեկտները հեռավորությունը: Մեքենայի կարգավորումների մեծ մասը կարելի է կառավարել 203 մմ/8 դյույմ բարձր լուծաչափով սենսորային մոնիտորով: Այն է ապահովում է 42 լեզվի ընտրության հնարավորություն և հեշտ հասանելի է լինել նստատեղից՝ առանց պտտվելու կամ շրջվելու անհրաժեշտության: Պտույտի հարմար տեղակայված փոխարկիչը և դյուրանցման ստեղները նույնպես էրգոնոմիկ կերպով տեղակայված են աջ վահանակի վրա:
ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ԵՒ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
- Առավելագույն տեխնիկական թույլատրելի զանգված
-
Առավելագույն տեխնիկական թույլատրելի զանգված33 315 կգ
- Աշխատանքային քաշը
-
Աշխատանքային քաշը30 300 կգ
- Շարժիչի հզորություն
-
Շարժիչի հզորություն265.1 ձ/ուժ
- Շարժիչի օգտակար հզորությունը
-
Շարժիչի օգտակար հզորությունը260 ձ/ուժ
- Փորելու առավելագույն խորություն
-
Փորելու առավելագույն խորություն7 250 մմ
- Շերեփի ծավալ
-
Շերեփի ծավալ1.8 մ³
- Շերեփի լայնություն
-
Շերեփի լայնություն1 600 մմ
- Թրթուրավոր ժապավենի լայնություն
-
Թրթուրավոր ժապավենի լայնություն700 մմ
- Վառելիքի բաքի ծավալը
-
Վառելիքի բաքի ծավալը474 լ
- Ստանդարտ չափ
-
Ստանդարտ չափՄիջին
- Զանգված
-
Զանգված24-33 տ
- Նշանակությունը
-
ՆշանակությունըԸնդհանուր օգտագործման
- Աշխատանքային օրգան
-
Աշխատանքային օրգանՀակադարձ թի
- Cat C7.1 շարժիչ ACERT տեխնոլոգիայով
-
Cat C7.1 շարժիչ ACERT տեխնոլոգիայով
- Շարժիչի արագության ավտոմատ հսկողություն
-
Շարժիչի արագության ավտոմատ հսկողություն
- Առանց բանալի մեկնարկի կառավարում՝ "push-to-start"
-
Առանց բանալի մեկնարկի կառավարում՝ "push-to-start"
- Շարժիչի հզորության ռեժիմներ - 3 ռեժիմ (ամբողջական հզորություն, հարմարվողական, էկո)
-
Շարժիչի հզորության ռեժիմներ - 3 ռեժիմ (ամբողջական հզորություն, հարմարվողական, էկո)
- Սառեցման համակարգի օդափոխիչներ, էլեկտրական, հետադարձելի
-
Սառեցման համակարգի օդափոխիչներ, էլեկտրական, հետադարձելի
- Հերմետիկ օդի ֆիլտր կրկնակի տարրով և ներկառուցված մաքրող միջոցով
-
Հերմետիկ օդի ֆիլտր կրկնակի տարրով և ներկառուցված մաքրող միջոցով
- Մարտկոցներ՝ չորս, սպասարկման կարիք չունեն
-
Մարտկոցներ՝ չորս, սպասարկման կարիք չունեն
- Փոխանցման տուփը հիդրոստատիկ, երկաստիճան
-
Փոխանցման տուփը հիդրոստատիկ, երկաստիճան
- Մաշիկ 700մմ, եռակի հողամրացմամբ
-
Մաշիկ 700մմ, եռակի հողամրացմամբ
- Հիմնական հիդրավլիկ բաշխիչ' էլեկտրահիդրավլիկ կառավարմամբ
-
Հիմնական հիդրավլիկ բաշխիչ' էլեկտրահիդրավլիկ կառավարմամբ
- Սլաքի և արմունկի էներգիայի վերականգնման կառուցվածքներ, սլաքի և արմունկի քանդման կանխարգելման փական
-
Սլաքի և արմունկի էներգիայի վերականգնման կառուցվածքներ, սլաքի և արմունկի քանդման կանխարգելման փական
- Հիդրավլիկ յուղի ավտոմատ տաքացում
-
Հիդրավլիկ յուղի ավտոմատ տաքացում
- Հիդրոգծեր ՝ երկկողմանի, բարձր ճնշման, հիդրոմեխանիկական կցորդների միացման համար
-
Հիդրոգծեր ՝ երկկողմանի, բարձր ճնշման, հիդրոմեխանիկական կցորդների միացման համար
- Խցիկ ROPS պաշտպանիչ կառուցվածքով, հերմետիկ, հավելյալ ճնշմամբ
-
Խցիկ ROPS պաշտպանիչ կառուցվածքով, հերմետիկ, հավելյալ ճնշմամբ
- Օդորակիչ․ ավտոմատ երկաստիճան օդորակման համակարգ
-
Օդորակիչ․ ավտոմատ երկաստիճան օդորակման համակարգ
- Տաքացուցիչ
-
Տաքացուցիչ
- Մեխանիկական հարմարման նստատեղ
-
Մեխանիկական հարմարման նստատեղ
- Արևապաշտպան վահանակ, օդանցք
-
Արևապաշտպան վահանակ, օդանցք
- Աուդիոհամակարգ, ռադիո Bluetooth-ով և 2 12Վ հզորությամբ USB մուտքերով
-
Աուդիոհամակարգ, ռադիո Bluetooth-ով և 2 12Վ հզորությամբ USB մուտքերով
- Ետին տեսախցիկ
-
Ետին տեսախցիկ
- Ետին տեսախցիկ
-
Ետին տեսախցիկ
- Օպերատորի էկրան՝ գունավոր, հպում, 8 դյույմ
-
Օպերատորի էկրան՝ գունավոր, հպում, 8 դյույմ
- Մեքենայի ախտորոշում, վերահսկում և կարգավորում օպերատորին ցուցադրման միջոցով
-
Մեքենայի ախտորոշում, վերահսկում և կարգավորում օպերատորին ցուցադրման միջոցով
- Աշխատանքային լուսավորություն՝ խցիկի տանիքի, սլաքի լույս
-
Աշխատանքային լուսավորություն՝ խցիկի տանիքի, սլաքի լույս
- Հնարավոր է կարգավորել լուսավորության անջատման ժամանակը
-
Հնարավոր է կարգավորել լուսավորության անջատման ժամանակը
- Հատակի և ընթացային հիդրոշարժիչների պաշտպանիչ
-
Հատակի և ընթացային հիդրոշարժիչների պաշտպանիչ
- Շրջուն սկավառակի պաշտպանիչ
-
Շրջուն սկավառակի պաշտպանիչ
- Վառելիքի պոմպացում
-
Վառելիքի պոմպացում
- Պտտվող մեխանիզմի ավտոմատ արգելակ
-
Պտտվող մեխանիզմի ավտոմատ արգելակ
- CAT Grade 2D համակարգ-ավտոմատ կարգավորվող համակարգ ՝ որոշակի խորությամբ և թեքությամբ մակերեսներ ստեղծելու համար
-
CAT Grade 2D համակարգ-ավտոմատ կարգավորվող համակարգ ՝ որոշակի խորությամբ և թեքությամբ մակերեսներ ստեղծելու համար
- "Սլաք, շերեփ, շրջադարձի, թեքություն, բեռներ բարձրացնելու օժանդակ"համակարգ
-
"Սլաք, շերեփ, շրջադարձի, թեքություն, բեռներ բարձրացնելու օժանդակ"համակարգ
- "Բարձրության, խորության, հարթակի շրջադարձի, սլաքի մեկնման արգելքներ" համակարգ-էքսկավատորի աշխատանքային տիրույթի սահմանափակիչներ
-
"Բարձրության, խորության, հարթակի շրջադարձի, սլաքի մեկնման արգելքներ" համակարգ-էքսկավատորի աշխատանքային տիրույթի սահմանափակիչներ
- CAT Payload համակարգ-Դինամիկ կշռման համակարգ
-
CAT Payload համակարգ-Դինամիկ կշռման համակարգ
- Cat Product Link մեքենայի կարգավիճակի հեռավոր մոնիտորինգի համակարգ
-
Cat Product Link մեքենայի կարգավիճակի հեռավոր մոնիտորինգի համակարգ
- Հորման շերեփ 1600 մմ 1.8 մ³ (Բ) ամրացած, 2 կողային կտրող, ատամները ամրացված
-
Հորման շերեփ 1600 մմ 1.8 մ³ (Բ) ամրացած, 2 կողային կտրող, ատամները ամրացված
- Ստանդարտ երաշխիք - 1 տարի անսահմանափակ աշխատանքային ժամանակի համար
-
Ստանդարտ երաշխիք - 1 տարի անսահմանափակ աշխատանքային ժամանակի համար
Ունե՞ք այլ հարցեր:
Մեր մասնագետը մանրամասն կպատասխանի դրանց։
ՆՄԱՆ ՄՈԴԵԼՆԵՐ
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
Հեռ: +374 60 52 00 00Աշխատանքային ժամեր
Երկ-Ուրբ: 9:00 - 18:00
Վանաձոր մանրածախ խանութ
2/2-2 խանութ, Թևոսյան փողոց, Վանաձոր ք, Լոռու մարզ, Հայաստանի Հանրապետություն.
Երևան Գարաժ Մաստերս Մոլ
Հայաստանի Հանրապետություն,, Երևան 0088, 15-րդ թաղամաս, Մազմանյան փ. 1
Քաջարանի գրասենյակ
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, 3309, ք. Քաջարան, Խանջյան 7
Աբովյան - Գլխամաս
Հայաստանի Հանրապետություն, ք. Աբովյան, 2201, Արտադրական 2-րդ թաղամաս, 4