ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Կոմս Ֆերդենանտ ֆոն Ցեպելին
(1838 - 1917)
Գյուտարար, առաջին օդանավերի (դիրիժաբլ) նախագծող
Գյուտարար, առաջին օդանավերի (դիրիժաբլ) նախագծող
Կոմս Ցեպելինը իր առաջին օդապարիկով թռիչքը կատարել է 1863 թ.՝ Ամերիկյան Քաղաքացիական պատերազմի ժամանակ: Օդապարիկով թռիչքի փորձը ոգեշնչեց նրան ստեղծել կառավարվող օդանավ 1874 թ-ին: Իր առաջին «ցեպելինը» օդ բարձրացավ Բոդենի լճի վրա՝ Ֆրիդրիխսհաֆենից ոչ հեռու, 1900 թ. հուլիսին:
1908 թ. օգոստոսի 5-ին LZ 4 օդանավը (դիրիժաբլ), պատրաստված կոմս Ցեպելինի կողմից, վթարի ենթարկվեց և այրվեց: Ողբերգությունից հուզված և կոմսի գյուտարար ոգով տպավորված՝ գերմանացիները հավաքեցին մեծ գումար, որպեսզի ոգևորեն իրեն: Այդ գումարով ստեղծվեց Luftschiffbau Zeppelin GmbH ընկերությունը և Zeppelin ֆոնդը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Luftschiffbau Zeppelin GmbH բոլոր շինություններն ու սարքավորումները ոչնչացվել են: Այդուհանդերձ, Zeppelin ֆոնդը կարողացավ ստեղծել հաջորդող ընկերությունը՝ Metallwerk Fridrichshafen
Հետպատերազմյան տարիներին անհրաժեշտ էր վերականգնել պատերազմից ավիրված Եվրոպան: 1954 թվականին Zeppelin-ը և Caterpillar-ը դիլերային պայմանագիր կնքեցին Արևմտյան Գերմանիայում CAT շինարարական սարքավորումների վաճառքի և սպասարկման համար: Դրանից հետո այս համաձայնությունը տարածվեց Եվրոպայի և Եվրասիայի այլ երկրներում:
2012
15 550m/h